ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

ԼՂՀ հակամարտության գոտում խաղաղապահների կարիք չկա

ԼՂՀ հակամարտության գոտում խաղաղապահների կարիք չկա
21.09.2015 | 11:01

Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ակտիվությունը վերջին ամիսների համեմատ նվազել է՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը: «Վերջին ամիսների համեմատ, քչացել են հակառակորդի կրակոցները: Դա, հավանաբար, պայմանավորված է մեր հարևանների տրամադրությունից, ինչպես նաև այն հուժկու պատասխաններով, որ մեր բանակի զինվորները տալիս են նրանց»,- նշել է նախարարը: Նա հավաստիացրել է, որ հայկական բանակի ստորաբաժանումները թե հայ ադրբեջանական սահմանին, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրենց խնդիրները գիտեն և վստահ կատարում են պարտականությունները:
Անդրադառնալով հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու լուրերին, Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության միակ գոտին է, որտեղ առանց երրորդ ուժի հայկական ստորաբաժանումները կարողանում են պահպանել ուժերի հավասարակշռությունը և իրականացնել իրենց խնդիրները: Նախարարն ընդգծել է, որ արցախյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման կարիք չկա:
«Այսօր բանակցային գործընթացն ուղղված է համակարտության խաղաղ կարգավորմանը, և առայժմ խոսակցություն չի ընթանում հակամարտության գոտում խաղաղապահ ստորաբաժանումների տեղակայման մասին, որովհետև մեր տեսակետը հակամարտության լուծման վերաբերյալ խաղաղ ճանապարհով, քաղաքական երկխոսության միջոցով, փոխադարձ համաձայնության և վստահության մեխանիզմների շրջանակներում խաղաղ կարգավորումն է»,- նշել է Սեյրան Օհանյանը: Նախարարն ընդգծել է, որ եթե խոսքը փորձաքննությունների կամ միջազգային հետաքննությունների անցկացման մասին է, որը մաս է կազմում վստահության մեխանիզմների ձևավորման գործընթացին, մենք բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել աջակցել: «Այն կողմը, որն արդար է, միշտ էլ պատրաստ է իր գործունեությունը ներկայացնել միջազգային կառույցներին, որպեսզի ավելի հասկանալի լինի, թե ով է խախտել հրադադարը և ով պետք է պատժվի»,- հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարը:

Դիտվել է՝ 1775

Մեկնաբանություններ